Դասարանական աշխատանք մաթեմատիկայից/26․04/

0

Posted by Միա Կյուրեղյան | Posted in Մաթեմատիկա | Posted on April 26, 2023

Ծառերի գանգատը (առակ)

0

Posted by Միա Կյուրեղյան | Posted in Ուսումնական նյութեր | Posted on April 26, 2023

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:


Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեք, մեզ
պահպանեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեք…

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

անգութ – դաժան

կահ ու կարասի – կահույք

հերկել – վարել

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

տաքացնում-տաքացնել

ոչնչացնում-ոչնչացնել

պահպանում-պահպանել

շինում-շինել

կոտորում-կոտորել

ուտում-ուտել

խնայեք-խնայել

պահպանեք-պահպանել

տնկեք-տնկել

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Առակը սովորեցում է, որ պետք է խնայել ծառերը, չփչացնել, պահպանել, ջրել, չկտրել։

4. Paint ծրագրով նկարի՛ր առակը և տեղադրի՛ր բլոգում:

Skip to toolbar