Ամենից լավ տունը

0

Posted by Միա Կյուրեղյան | Posted in Իմ ընթերցարանը | Posted on February 12, 2023

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ 
Ու ջուրն աղմկում, անվերջ փըրփըրում, 
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ 
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում, 
Մի գորշ խրճիթում,
              Մի հին խրճիթում,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին։

Մի օր էլ եկավ անհանգիստ տղան, 

Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ, 
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։

Թո՛ղ գնամ շըրջեմ աշխարհից աշխարհ, 
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու, 
Ամենից լավը ընտրեմ մեզ համար, 

Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու 
              Էս գորշ խրճիթից,
              Էս հին խրճիթից,
              Գետի եզերքին,
              Ծառերի տակին»։ 

Ու գնաց, երկար թափառեց տըղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ, 
Բայց միշտ, ամեն տեղ պակաս Էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ 
              Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
              Գետի եզերքին, 
              Ծառերի տակին։

«Գտա՞ր, զավա՛կս», հարցըրեց մայրը, 
Ուրախ, նայելով իր տղի վըրա։

«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ, 
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա, 
              Էս գորշ խրճիթն է, 
              Էս հին խրճիթն Է, 
              Գետի եզերքին, 
Ծառերի տակին»։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բնութագրի՛ր բանաստեղծության տղային, մորը:

Տղան անհանգիստ էր, դժգոհ և էր և չէր գնահատում իր ունեցվացքը, իսկ մայրը սիրուն էր, բարի, համբերատար, նա շատ ճիշտ էր դասծիրակում իր տղային։

  1. Ի՞նչ երազանք ուներ տղան:

Տղան երազում էր ունենալ գեղեի, շեղ, տուն։

  1. Նկարագրի՛ր տղայի խրճիթը:

Տղայի խռճիթը գորշ էր, հին, գետի եզերքին և ծառերի տակին։

  1. Նկարագրի՛ր քո տունը: Տեսանյութ պատրաստի՛ր քո տան մասին և տեղադրի՛ր բլոգումդ:
  1. Նկարի՛ր այն տունը, որտեղ կցանկանայիր ապրել:

Write a comment

Skip to toolbar