Ճամփորդապատում

0

Posted by Միա Կյուրեղյան | Posted in Ճամփորդություններ | Posted on February 14, 2023

Այսօր գնացել էինք ճամփորդության Արագածոտնի մարզ<< Գ․ Չաուշի>> անվան միջնակարագ դպրոց, որտեղ իրականացրինք Տրնդեզի ծեսը։ Այդ ծեսին պատրաստվել էին այնտեղի սովորողները շատ լավ։ Սովորողները գիտեին ազգային պարերը և երգերը։ Մենք միասին երգեցինք Կռունկ, հոպ տուր ու թռի, Պսակ պսակ, Այլի հո՜, Աղջկեք, պար բռնեցեք երգերը, խաղացինք ազգային խաղեր՝ Պարան քաշոցի, Հե՛յ խմբեր խաղերը, պարեցինք Տերընդեզ, Ծառ ծաղկեցավ, Փափուրի, Ախքտի քոչարի պարերը։ Ծեսին ծանոթ էին նաև Սասունիկ գյուղի սովորողները։ Մենք բոլորս թռանք խարույկի վրայով, համտեսեցինք համեղ ծիսական ուտեստներ։ Մեզ հետ էին նաև մեր դպրոցի 2.1 դասարանի սովորողները և մեր ուսուցիչներ՝ ընկեր Թամարան, ընկերԼուսինեն, ընկեր Մարիամը։

Skip to toolbar