Monthly Archives: October 2023
Մաթեմատիկա 30.10
Հաշվի՛ր արտահայտության արժեքը։
բ) 90231-321×23= 7383
- 321×23=7383
2. 90231-7383=82848
82848-(3425+415:5)=79541
- 415:5=83
2. 3425+=3508
3. 82848-3508=79340
(90231-321×23)-(3425+415:5)=
- 321×23=7383
2. 90231-7383=82848
7383-3508=6885
Նուկիմ քաղաքի խելոքները
![](https://anahithovsepyan.edublogs.org/files/2022/10/hqdefault.jpg)
Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.
-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:
– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:
Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:
– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:
– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:
Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:
-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:
– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:
– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:
Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:
– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:
– Խաղող:
Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:
– Դե, մի կշեռք տո՛ւր:
Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:
Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:
– Էդ ի՞նչ ես ծախում:
– Շաքար:
Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:
– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:
– Էն էլ ո՜նց:
– Դե, մի կշեռք տո՛ւր:
Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:
Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:
Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:
Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.
– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:
Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:
Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:
Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.
– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:
Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.
– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:
– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:
Ստեղծագործական աշխատանք
Իսկ հետո ի՞նչ եղավ․․․
Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։
Առաջադրանքներ
- Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։
- Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։
- Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։
- Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։
- Բնութագրի՛ր թագավորին։
- Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։
- Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․
- Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։
- Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։
- Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։
Լրացուցիչ ընտանեկան առաջադրանք․ ընտանեկան ռադիոթատրոն
Հեքիաթը դերերով կարդացե՛ք և ձայնագրե՛ք։
ինքնույրուն աշխատանք
Աշնան մասին
Աշունը իմ սիրելի եղանակն է, ճիշտ է ես բոլոր եղանակներն էլ սիրում եմ։ Ես աշունը նրա համար եմ սիրում, որովհետև գույնզգույն է և գեղեցիկ։ Տերևները թափվում են և մենք կարողանում ենք խաղալ թափված թերևներով, այդ պատճառով էլ սիրում եմ աշունը։ Աշնանը տերևները դեղնում են, կարմրում են, նարնջագույն են դառնում։ Աշունը բազմերանգ է և շատ գեղեցիկ։ Աշունը նուրբ է։ Աշնանը աճում է սերկևիլ, խնձոր, ընկույզ, թուզ և այլ մրգեր և հատապտուղներ։ Աշնունը իր բնավորությամբ քնքուշ է։
![](https://miakyureghyan.edublogs.org/files/2023/10/image-1.png)
Что легче
Пошли три мальчика в лес. В лесу грибы, ягоды, птицы. Загулялись мальчики. Не заметили, как день прошел. Идут домой — боятся:
Вот остановились они на дороге и думают, что лучше: соврать или правду сказать дома?
— Я скажу, — говорит первый, — будто волк на меня напал в лесу. Испугается отец и не будет браниться.
Continue readingՄաթեմատիկա 19.10
117. Հաշվի՛ր։Արագ հաշվելու համարր այն նախ ներկայացրո՛ւ արտադրյլի տեսքով
Ա) 62+62+62+62+62=756
Բ) 45+45+45+45+45=360
119.Լրացրո՛ւ անյուսակը։ Կարող ես կատարել բանավոր։
Նախորդ կլոր տասնյակը | թիվ | հաջորդ կլոր տասնյակը |
4320 | 4328 | 4338 |
4000 | 4001 | 4010 |
54320 | 54328 | 54330 |
654320 | 654328 | 654330 |
Նախորդ կլոր հարուրավորը | թիվը | Հաջորդ կլոր հարյուրավոր |
4300 | 4328 | 4428 |
4100 | 4001 | 4100 |
54300 | 54328 | 54428 |
654300 | 654328 | 654428 |
Նախորդ կլոր հազարավոր | թիվը | Հաջորդ կլոր հազարավոր |
4000 | 4328 | 5328 |
3001 | 4001 | 50001 |
54000 | 54328 | 55000 |
654000 | 654328 | 655000 |
121.Արտագրի՛ր և լրացրու՛ բաց թողնված թվերնու թվանշանները
ա)
2x 10000+ 3×1000+1 x1=23091
80000+0 +0=800031
բ)
2 Հազ․+5 մ=2005
4Հազ․+2 հ+8մ=4200
Translations
1․Իմ սիրած առարկան մայրենին է, որովհետև այն շատ հետաքրքիր է։
My favorite subject is Armenian because it is very interesting.
2․Մենք հաճախ խաղում ենք շախմատ դասերից հետո։
We often play chess after classes
3․Մենք ունենք շատ բույսեր մեր տանը, և ես հաճախ ջրում եմ դրանք։
We have a lot of plants in a house and I often water them
4․Երեկոյան ես երբեմն գնում եմ բակ և խաղում եմ բակային խաղեր իմ ընկերների հետ։
Sometimes in the evening I go to outside and play outdoor games with my friends
5․Երբ եղանակը լավն է լինում, մենք խաղում ենք ֆուտբոլ և վարում ենք հեծանիվ։
When the weather is fine, we play football and ride a bike
ԴԺԱՐ ՏԱՐԻ
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Շատ է դըժար էս տարի.
Պապին տարան քյոխվի դուռ,
Հարկ են ուզում.— տո՛ւր հա, տո՛ւր…
— Կըտամ, քյոխվա, փող չունեմ։
— Չունե՞ս, Շեկոն կըտանեմ։
— Ամա՜ն, քյոխվա, քեզ ղուրբան,
Շեկոն գընա թող գութան,
Գարնան անենք վար ու ցանք,
Կալը կալսենք, բերենք տանք։
Գարունքը ետ դառավ էլ,
Գութան լըծվեց— հորովե՜լ…
Վարի՛, գութան ջան, վարի՛,
Դատենք ցորեն ու գարի,
Տանենք ածենք քյոխվի փեշ,
Որ չըտանի մեր գոմեշ։
Ոսումնական ժամերգություն
Զարթիր, Տէր, յօգնել,
Զարթո ըզթմրեալս,
Զուարթնոց նըմանիլ:
Էդ Հայր անսկիզբն,
Էակից Որդի,
Է միշտ սուրբ Հոգի: